Опубликовано H.Andreasyan -
Թուրք-ադրբեջանական հարաբերությունների հռետորաբանությունը չի փոփոխվել․ Խանդանյան

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների հռետորաբանությունը չի փոփոխվել․ Խանդանյան

Հայկական կողմն անհանգստություն է հայտնում Թուրքիայի նախագահի՝ Շուշիում հյուպատոսություն բացելու ու դա հատկապես Հայաստանին ուղղված ուղերձ համարելու վերաբերյալ հայտարարությունների առիթով։ Նման հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու գործընթացին: Այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ մի կողմից հայտարարում են, որ անհրաժեշտ է  տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատել, մյուս կողմից արվում են հայտարարություններ, որոնք չեն նպաստում այդ գործընթացին․ «Ուստի այդ հայտարարությունն անհանգստություն է առաջացնում, պետք է հետևենք, թե ինչ զարգացում կլինի»:

Հանձնաժողովի նախագահը նշել է՝ ինչպիսին եղել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների հռետորաբանությունը նախկինում, այնպես էլ շարունակվում է հիմա, որևէ փոփոխություն չի կրել:

Էրդողանը Բաքու այցի ընթացքում հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է Ադրբեջանի կողմից օկուպացրած Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել: Էրդողանի խոսքով՝ այդ քայլն ուղերձ կլինի ողջ աշխարհին, մասնավորապես Հայաստանին:

Գլխավոր լուսանկարը՝ «MediaLab»-ի

Добавить комментарий