Կիևին «Leopard» տանկերի մատակարարումը կազդի ՌԴ–Գերմանիա հարաբերությունների վրա.Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ուկրաինային «Leopard» տեսակի տանկերի մատակարարումները ոչ մի լավ բան չի խոստանում ՌԴ-ի և Գերմանիայի հարաբերություններում։
«Դրանք, անշուշտ, հետք կթողնեն ՌԴ– Գերմանիա հարաբերությունների ապագայի վրա», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կփոխվեն ՌԴ-ի և Գերմանիայի հարաբերությունները, եթե Բեռլինը հավանություն տա Կիևին «Leopard» տեսակի տանկերի մատակարարմանը։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Դավոսի համաժողովում հայտարարել էր, որ Արևմուտքն Ուկրաինային զենք է մատակարարում, քանի որ «Ռուսաստանը պետք է պարտվի»:
Միևնույն ժամանակ Պեսկովը խուսափել է պատասխանել այն հարցին, թե կարող է արդյոք Ուկրաինան մոտ ժամանակներս սպասել գերմանական արտադրության տանկերի մատակարարմանը։ Նա միայն ընդգծել է, որ Բեռլինն այդ հարցում համագործակցում է ընկերների և գործընկերների հետ և միայնակ ոչինչ չի անում։
Добавить комментарий