Опубликовано H.Andreasyan -
Երասխի գործարանը սահմանից 400 մետր հեռու է, անզեն աչքով նկատելի են հակառակորդի դիրքերը․ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

Երասխի գործարանը սահմանից 400 մետր հեռու է, անզեն աչքով նկատելի են հակառակորդի դիրքերը․ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

Գործարանի տարածքում հրաձգության հետևանքներն առկա են, երկու վիրավորն էլ առաջին բուժօգնություն ստանալուց անմիջապես հետո տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ հետագա բժշկական օգնություն ստանալու: Երասխ այցելած, Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթացնելով՝ մանրամասնել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը:

«Հենց այստեղ են վիրավորվել գործարանի կառուցման շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացիները, որոնք զինվորական ծառայության մեջ ընդհանրապես ընդգրկված չեն, իրենց քաղաքացիական պարտքն են կատարում իրենց կողմից նախընտրելի գործարանում: Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, մենք էլ շարունակում ենք մեր ծառայությունն իրականացնել պետական սահմանի պահպանման գործում»,- ասել է նա:

Գնդապետը նշել է՝ գործարանը գտնվում է սահմանից 400 մետր հեռավորության վրա, որտեղից անզեն աչքով էլ նկատելի են հակառակորդի դիրքերը: 

Ադրբեջանի ԶՈՒ-ն հունիսի 14-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետաղագործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Добавить комментарий