Հայաստանը ռազմական արդյունաբերության հետ կապված հաջողություններ է արձանագրել. Անդրանիկ Քոչարյան
Հայաստանը 2022 թվականին ռազմական արդյունաբերության հետ կապված արձանագրված հաջողություններ ունի, ինչը նկատել է նաև հակառակորդը: Հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը:
«Ռազմական արդյունաբերության ոլորտում 2022-ին ունենք արձանագրած հաջողություններ, որոնք, ի զարմանս մեզ, նկատել է նաև հակառակորդը։ Ամեն դեպքում, դա հաճելի իրողություն է: Եվ դա շարունակությունն է այն նպատակների, որ կառավարությունը դրել է 2022-ի և ընդհանրապես կառավարության ծրագրերի մեջ՝ ռազմական արդյունաբերության զարգացման տեսանկյունից»,- ասել է Քոչարյանը:
Նա հայտնել է, որ վարչապետն առնվազն մի քանի խորհրդակցություն է անցկացրել ՊՆ-ի, ԱԺ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ արդյունաբերության հետ կապված խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Քոչարյանի խոսքով՝ բյուրոկրատական խնդիրները շատ են, բայց դրանց հաղթահարումն այն նպատակին է մոտեցնում, որ արդյունաբերությունն առանց խոչընդոտների դրական քայլեր արձանագրի՝ բանակի կարիքների հետ կապված:
Добавить комментарий