Պատերազմն ավարտվել է, բայց Բաքվի շատ շրջաններում դեռ ծածանվում են Պակիստանի դրոշները․ Ալիև
Պակիստանն ու Ադրբեջանը երկրներ են, որոնք միշտ ուս ուսի կանգնած են։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նշելով երկու ժողովուրդների, ինչպես նաև պետությունների ղեկավարների դիրքորոշումների միասնությունը՝ որպես այդ հարաբերությունների կարևոր գործոն՝ Իլհամ Ալիևն ասել է. «Բաքվի շատ շրջաններում կարելի է տեսնել Պակիստանի դրոշները։ Դրանք այստեղ տեղադրվել են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Եվ չնայած պատերազմն ավարտվել է երկուսուկես տարի առաջ, բայց Բաքվի շատ շրջաններում դեռ ծածանվում են Պակիստանի դրոշները»։
Добавить комментарий