Опубликовано H.Andreasyan -
 Հայաստանն ու Ադրբեջանը ո՞ր հարցերում համաձայնության չեն գալիս․ ներկայացրել է ԱԳ փոխնախարարը

Հայաստանն ու Ադրբեջանը ո՞ր հարցերում համաձայնության չեն գալիս․ ներկայացրել է ԱԳ փոխնախարարը

Անդրադառնալով հարցին, թե ո՞ր հարցերի շուրջ կոնսենսուս չկա, արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է՝ սկզբունքային հարցերի շուրջ: 

«Այդ թվում՝ քարտեզի հստակեցման, թե որ թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտի հետ կապված, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքների հետ կապված, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի հետ կապված, ցավոք սրտի, այս պահին դեռևս չկա համաձայնություն, երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են միմյանցից»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ աշխատանքները շարունակվում են:

Добавить комментарий