Опубликовано A.Gevorgyan -
hsdısd

Ադրբեջանի և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Հունիսի 19-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները։

Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: 

Ադրբեջանի կողմից պատվիրակությունը գլխավորում էր փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, իսկ Վրաստանի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան:

Ընդգծվել է տարածաշրջանում ադրբեջանա-վրացական համագործակցության ներդրման, ինչպես նաև Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ փոխգործակցության ձևաչափի կարևորությունը։ 

Խալաֆովը տեղեկացրել է Արցախի «հայ բնակչությանն ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի և դրան Հայաստանի կողմից խոչընդոտելու մասին»։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական բնույթ կրող կապերի ամրապնդման կարևորությունը:

Добавить комментарий