Опубликовано H.Andreasyan -
 Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին. փոխվարչապետ

Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին. փոխվարչապետ

Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնել։ Արձագանքը դրական է, բայց հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա։ Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում։

«Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,- նշել է նա։

Փոխվարչապետը հավելել է, որ քննարկվելու են օրակարգային հարցեր․ «Խոսքը վերաբերում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքային հանդիպմանը»։

Հունիսի 17-ին փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում: Նշվել էր, որ առաջարկի նպատակն է մասնավորապես քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:

Добавить комментарий