Опубликовано detq-editor -
Իրանն ու Սիրիան քննարկում են համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը

Իրանն ու Սիրիան քննարկում են համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը

Իրանն ու Սիրիան քննարկում են համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Մահմուդ Աբասի հետ քննարկել է երկու երկրների միջև համատեղ զորավարժությունների անցկացման հարցը։ Իրանական IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բաղերին և Աբասը Թեհրանում քննարկել են երկկողմ հարաբերությունները և համատեղ համագործակցության զարգացումը՝ երկու բարեկամ երկրների ու նրանց ժողովուրդների շահերն ապահովելու համար։

 

Հանդիպման ընթացքում Բաղերին կարևորել է Իրանի և Սիրիայի հարաբերությունների խորությունը՝ նշելով, որ Սիրիան իր անսասան ղեկավարությամբ, ժողովրդով և բանակով կանխել է դավադրությունները, հաղթել ահաբեկչությանը և պաշտպանել իր անկախությունն ու ազգային ինքնիշխանությունը։ Նա Աբասի այցը Թեհրան կարևոր է համարել երկու երկրների միջև համակարգման և խորհրդակցությունների բարելավման առումով՝ ընդգծելով տարբեր ոլորտներում Իրանի շարունակական աջակցությունը Սիրիային։

 

Սիրիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր հերթին ասել է, որ երկու երկրների սերտ համագործակցությունն դրական արդյունքներ է տվել ահաբեկչության ագրեսիվ ծրագրերի տապալման գործում։ Նրա համոզմամբ՝ ահաբեկչության դեմ հաղթանակը համատեղ հաղթանակ է, քանի որ սիրիական և իրանական արյունը խառնվել է սիրիական տարածքների վրա։

 

Աբասը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանն ահաբեկչության դեմ պատերազմում Սիրիային աջակցելու համար։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև շարունակական համագործակցության, խորհրդակցությունների և համակարգման կարևորությունը։

Добавить комментарий