ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցի զինծառայողը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման
Կապանի դատարանում հրապարակվել է ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը։ Նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:
Նշենք, որ նա մեղավոր ճանաչվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար։
Ապրիլի սկզբին Ախունդովն ադրբեջանցի մեկ այլ զինծառայողի՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջևանից Սյունիք էր ներթափանցել, նրանց Սյունիքի սահմանային գյուղերի բնակիչներն էին բռնել։ Բաբիրովին դատարանը 11 տարվա ազատազրկման դատապարտեց՝ սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Իսկ Ախունդովը նաև սպանության մեջ էր մեղադրվում։
Добавить комментарий