«Paris Airshow»-ում ցուցադրվել են թուրքական անօդաչու թռչող սարքեր
Ֆրանսիայում հունիսի 19-ին մեկնարկել է «Paris Airshow» ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև Թուրքիան:
Թուրքական ռազմական արտադրանքը ներկայացրել են թուրքական «TUSAŞ» և «Roketsan» ընկերությունները:
Թուրքական նոր պտտվող բեռնատար անօդաչու թռչող սարքն առաջին անգամ ներկայացվել է փարիզյան ցուցահանդեսում։
Թուրքիայի առաջատար պաշտպանական կորպորացիաներից մեկը՝ ազգային օդատիեզերական «TUSAŞ» ընկերությունը, ներկայացրել է արտադրանքի լայն տեսականի, այդ թվում՝ պտտվող բեռնատար անօդաչու թռչող սարքը, որը թռիչքային փորձարկումներ է անցել Թուրքիայում։
Անօդաչու թռչող սարքը նախատեսված է ծանր բեռներ տեղափոխելու համար, ունի 275 կգ թռիչքի առավելագույն քաշ և հեշտ է օգտագործել: «TUSAŞ»-ը նախատեսում է նաև սկսել մինչև 300 կգ ծանրաբեռնվածությամբ նոր անօդաչու թռչող սարքի մշակումը, իսկ թռիչքի ժամանակը հասցնել 5 ժամի։
Ցուցահանդեսին ներկայացվել են նաև թուրքական «Anka», «Atak», «Hürkuş», «Gökbey», «Kaan» տեսակի անօդաչու թռչող սարքեր:
Добавить комментарий