Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է «խաղաղության» գործընթացը
2023 թվականի հունիսի 21-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին հանդիպում են ունեցել։
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով ԱԳ նախարարությանը։
Հաղորդվել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ հարաբերությունները, ԵԱՀԿ օրակարգային հարցերը, ինչպես նաև «խաղաղության» գործընթացը։
Բայրամովը ներկայացրել է Ադրբեջանի տեսակետը «խաղաղության» պայմանագրի ստորագրմամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքները խոչընդոտում են այս գործընթացը։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ձգտում խաղաղության և «խաղաղության պայմանագրի» անվան ներքո փորձելու է դիմել ռազմական սադրանքների։
Добавить комментарий