Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար հեռանկարներ կան․ Բայրամով
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համար հեռանկարներ են բացվել՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության փոխադարձ հարգանքի հիման վրա»,- այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը «Caspian Connection» համաժողովում։
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նա հայտարարել է, որ 2022 թվականին Ադրբեջանի տարածքով տարանցումն աճել է 75%-ով, և վստահություն է հայտնել, որ բոլոր հաղորդակցությունների բացումը հետագայում կնպաստի կայուն խաղաղությանը տարածաշրջանում։ Այս առումով նա անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքին»։
#Դետքի_հետագծով
Հարաբերությունների կարգավորման գործընթաց ասելով՝ Ադրբեջանը ցանկանում է իրականացնել իր առջև դրված նպատակները։ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը «խաղաղության» հասնելու է ռազմական սադրանքների միջոցով։
Добавить комментарий