Опубликовано H.Andreasyan -
Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը Հակարիի կամրջի մոտ ծանոթացել է անվտանգային իրավիճակին

Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը Հակարիի կամրջի մոտ ծանոթացել է անվտանգային իրավիճակին

Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատվիրակությունը միացել է Հայաստանում Մարկուս Ռիտերի ղեկավարությամբ գործող ԵՄ առաքելությանը Հակարիի կամրջին հարող տարածքում, որը տանում է դեպի Լաչինի միջանցք՝ ավելի լավ հասկանալու տեղում անվտանգային իրավիճակը։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության «Թվիթերի» պաշտոնական միկրոբլոգում:

Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ընդգծել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների և միջադեպերի վրա:

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն իր հերթին աջակցություն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելությանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին: Նա շնորհակալություն է հայտնել ներգրավված բոլոր կողմերին այցը կազմակերպելու համար:

Добавить комментарий