Հակառակորդը կրակել է Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ
Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ: Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983 թ.), զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։
Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Զ. Առաքելյանի տան տանիքը:
Добавить комментарий