Опубликовано A.Gevorgyan -
հդյսյդս

Ադրբեջանի վարչապետը հանդիպել է Ղազախստանի վարչապետի հետ

«Ադրբեջանի և Ղազախստանի միջև հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերության բնույթ»,- այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը հունիսի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդունելության ժամանակ։  

Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Ալիխան Սմայիլովն ընդգծել է, որ երկու երկրների փոխգործակցությունը ռազմավարական գործընկերության վրա հիմնված հարաբերությունների ցուցանիշն է: Ադրբեջանի նախագահն էլ նշել է, որ երկու երկրների հարաբերությունները մեծ նշանակություն ունեն տարածաշրջանային համագործակցության համար։

Բաքվում կայացած Ադրբեջանի և Ղազախստանի վարչապետների՝ Ալի Ասադովի և Ալիխան Սմայիլովի բանակցությունների արդյունքում կողմերի միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ մեկ տասնյակ փաստաթուղթ է ստորագրվել, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտում։

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, և Ղազախստանի «Ղազմունայգազ» ազգային ընկերությունը հուշագիր են ստորագրել ադրբեջանական տարածքով ղազախական նավթի տարանցման շուրջ ռազմավարական համագործակցության վերաբերյալ:

 Հիշեցնենք, որ Ղազախստանի վարչապետն Ադրբեջանում է գտնվում երկօրյա պաշտոնական այցով։

Добавить комментарий