Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Վորոնեժում բոլոր կարևոր օբյեկտներն անցել են «Վագների» հսկողության տակ. ԶԼՄ-ներ

Վորոնեժում բոլոր կարևոր օբյեկտները գտնվում են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վերահսկողության տակ։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կենտրոնական ապարատին մոտ կանգնած աղբյուրին։

Հայտնի է, որ Վորոնեժում իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես Ռոստովում։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ռուսական հատուկ ծառայություններն առայժմ «Վագների» խռովությունը ճնշելու կոնկրետ ծրագիր չունեն։

Ավելի վաղ «Reuters»-ը նույնպես տեղեկացրել էր, որ «Վագների» ստորաբաժանումները Վորոնեժում զավթել են բոլոր ռազմական օբյեկտները։ 

Добавить комментарий