Մակրոնն ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի իրադարձություններին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն «ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակին»։
Ինչպես հաղորդում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը, այս մասին նշվում է Ելիսեյան պալատի հայտարարությունում։
Ֆրանսիական կողմը հայտնել է, որ իրենք կենտրոնացած են Ուկրաինային աջակցելու վրա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները: ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:
Պրիգոժինն իր հերթին մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն իր կազմակերպության դիրքերի ուղղությամբ միտումնավոր կրակ բացելու մեջ: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ` կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն:
Добавить комментарий