DETQ

Աբխազիան ուժեղացրել է Վրաստանի և Ռուսաստանի հետ սահմանների հսկողությունը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Աբխազիայի իշխանություններն ուժեղացրել են Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության հետ սահմանների հսկողությունը և հանձնարարել պահպանության տակ առնել կարևորագույն ենթակառուցվածքները՝ կապված ՌԴ-ում ստեղծված իրավիճակի հետ։

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է Աբխազիայի նախագահականի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով ուժային կառույցների ղեկավարների հետ փոխնախագահ Բադրա Գունբայի խորհրդակցության արդյունքները։

Աբխազիայի պետական անվտանգության ծառայությանը հանձնարարված է ուժեղացնել Ինգուր և Պսոու գետերի սահմանային անցակետերի հսկողությունը և պահպանության տակ առնել կարևոր ենթակառուցվածքի բոլոր օբյեկտները։

Աբխազիայի պաշտպանության նախարարությանը և ՊԱԾ-ին կարգադրված է մշտական կապի մեջ լինել Աբխազիայում ՌԴ ԶՈՒ 7-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահ վարչության ներկայացուցիչների հետ։

Միևնույն ժամանակ Աբխազիայի ՆԳՆ-ին հանձնարարված է օպերատիվ կարգով ուժեղացնել հասարակական անվտանգության պահպանման համալիր միջոցառումները, այդ թվում՝ նախատեսված զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ։ 

Добавить комментарий

From the author