Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 24-ին հանդիպել է Արբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։
Նրանք քննարկել են իրավիճակը Բերձորի (խմբ.) միջանցքի շուրջը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Ստեփանակերտում:
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել հայերի անցումը անօրինական տեղադրված Բերձորի (խմբ.) միջանցքի անցակետով՝ բուժական և անհրաժեշտ դեղորայքով ապահովման նպատակներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։
Ըստ Բայրամովի՝ Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջոցով նաև Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով կարող է օգնություն ցուցաբերել հայերի այլ պահանջներն ապահովելու համար:
Հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը:
Добавить комментарий