Опубликовано H.Andreasyan -
Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպումից կարելի է առաջընթաց սպասել. Ալեն Սիմոնյան

Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպումից կարելի է առաջընթաց սպասել. Ալեն Սիմոնյան

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վաղը կայանալիք հանդիպումից կարելի է առաջընթաց սպասել։ Այս մասին հունիսի 26-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս, այդ փոփոխություններում մի տեղ մենք ենք ձևակերպումների հետ համաձայնվում, մի տեղ՝ ադրբեջանական կողմը։  Ես լիահույս եմ և այս պահի դրությամբ տեսնում եմ, որ առաջընթաց կա»։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

 

Добавить комментарий