Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Հայաստանի վարչապետը և Իրանի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին։
Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:
Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Ռայիսին վերջին անգամ հանդիպել են նախորդ տարի նոյեմբերին Թեհրանում, երբ Փաշինյանն իրանական կողմի հրավերով այցելել էր Իսլամական Հանրապետություն։
#Դետքի_հետագծով
Իրանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը և մեր երկրի տարածքային ամբողջականության պահպանմանը։ Դեռևս նախորդ տարի Նյու Յորքում Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Ռայիսին շեշտել էր տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիությունը՝ նշելով, որ Իրանի դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի։
Добавить комментарий