Պատերազմից խուսափելու տեսական հնարավորության համար պարտադիր պայման էր հայկական տեսլականից հրաժարվելը. Փաշինյան
Ես չեմ կարծում, որ անհնար էր պատերազմական կոնվեյերը կանգնեցնել, եթե մենք չպետք է հրաժարվեինք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին:
«Այսինքն՝ մենք այդ պահին կարող էինք ասել՝ մենք հրաժարվում ենք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից, և գնայինք այդ ճանապարհով, որը, իհարկե, չէր երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել:
Ես տեսնում էի, որ պատերազմի կոնվեյերին, որը միգծանի է, հաջորդում են պատերազմի խաչմերուկները բանակցային այդ բովանդակության: Օրինակ՝ պատերազմի խաչմերուկներից մեկը Լաչինի միջանցքի հետ կապված ճշգրտումներն էին, որոնք և Կազանում ճշգրտված չէին, հետագայում ավելի պակաս էին ճշգրտված: Պատերազմի հաջորդ խաչմերուկը ԼՂ-ի, այսպես ասած, հայ և ադրբեջանցի համայնքների ներգրավման գործընթացն է, հաջորդ խաչմերուկը դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն էր խաղաղության պայմանագրի: Այսինքն՝ ես չեմ ասում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց այդ հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը»,- ասել է նա:
Добавить комментарий