Опубликовано H.Andreasyan -
Շատ դեպքերում զոհեր ենք ունեցել տեղաշարժվելիս. Փաշինյան

Շատ դեպքերում զոհեր ենք ունեցել տեղաշարժվելիս. Փաշինյան

44-օրյա պատերազմն ապացուցեց, որ մոբիլությունը բանակի ամենամեծ խնդիրներից մեկն է, թե ինչ մեթոդներով ու ինչպես է տեղաշարժվում բանակը։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին:

«Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ գալիս էր ինֆորմացիա, որ ինչ-որ խումբ ներթափանցել է ինչ-որ տարածք: Գնահատականն այն էր, որ 4-5 հոգանոց խումբ է, մեծ խնդիր չէ: Բայց հետո պարզվում էր, որ այդ խումբը դժվար գտնելի է: Հետո մինչեւ ՊԲ-ն զբաղվում էր այդ խմբի որոնմամբ, հայտնվում էր երկրորդ խումբը, հետո՝ երրորդ, չորրորդ խումբը: Շարժումը լինում էր 4-5-10 հոգանոց խմբերով: Պատերազմի ընթացքում արձանագրած ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ մեր բանակն իր շարժվելու մեթոդների մեջ պրոբլեմ ուներ՝ մեծ  մեքենաներ, մեծ խմբեր, մեծ տեսանելիություն: Ես գիտեմ, որ այդ բանավեճը մինչ օրս էլ կա: Մենք շատ դեպքերում զոհեր ենք ունեցել ոչ թե մարտում, այլ տեղաշարժվելիս»,- ասել է նա:

 

Добавить комментарий