ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա ձևաչափով հանդիպում կանցկացնի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ (հուլիսի 11-12) Բրյուսելում եռակողմ՝ Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա ձևաչափով բարձր մակարդակի հանդիպում կկազմակերպի։ Հանդիպումը նախատեսված է դաշինքին Շվեդիայի անդամակցության շուրջ համաձայնության գալու համար։
«Երեկ ես զրուցել եմ Էրդողանի հետ, կապի մեջ եմ Ֆինլանդիայի և Շվեդիայի կառավարությունների հետ։ Մենք պայմանավորվել ենք բարձր մակարդակի հանդիպում անցկացնել Բրյուսելում գագաթնաժողովից առաջ։ Հանդիպմանը կմասնակցեն արտաքին գործերի նախարարության, հետախուզական ծառայությունների ղեկավարները, ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։ Այս հանդիպման նպատակն է առաջընթաց գրանցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ»,- ասել է Ստոլտենբերգը Լիտվայում կայացած մամուլի ասուլիսում։
Добавить комментарий