Опубликовано A.Gevorgyan -
յւ

Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներ է մեկնել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։  

Այցի շրջանակում նախատեսվում է երկկողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղարի հետ, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ։

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: ​​

Добавить комментарий