Опубликовано detq-editor -
Մեկնարկել են <<Juniper Oak 23>> զորավարժությունները

Մեկնարկել են «Juniper Oak 23» զորավարժությունները

Մեկնարկել են «Juniper Oak 23» զորավարժությունները

Ինչպես հայտնում է <<JNS>>-ը, ԱՄՆ-ը և Իսրայելը մեկնարկել են <<Juniper Oak 23>> զորավարժությունները։ Զորավարժությունները ստուգում են ամերիկա-իսրայելական հավաքական պատրաստվածությունը և բարելավում երկու երկների զինվորականների փոխգործունակությունը։

Դրանց ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային, ռազմածովային և ցամաքային ուժերը համակարգված հարվածներ կհասցնեն ծովային սպառնալիքներ ներկայացնող թիրախներին:

Իսրայելի ռազմաօդային ուժերը և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը մի քանի կործանիչներով, տրանսպորտային ինքնաթիռներով, փրկարարական ուղղաթիռներով, RPA-ներով, հետախուզական ինքնաթիռներով և ամերիկյան ռմբակոծիչներով վարժություններ կանցկացնեն տարբեր տեղանքներում:

Զորավարժություններին մասնակցում են նաև իսրայելական «Re'em», «IAF» լիցքավորող ինքնաթիռները և ամերիկյան «KC-46» լիցքավորող տանկերը։

«CENTCOM»-ի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն զորավարժությունների վայրեր: Զորավարժությունները պաշտպանության լրացուցիչ շերտեր են, որոնք ուժեղացնում և վարժեցնում են ռազմական գործողությունների բազմաճյուղ և միջազգային մեթոդները։

Անվտանգության անձնակազմի ակտիվ մանևրումը կզգացվի ողջ երկրում։

Добавить комментарий