Опубликовано H.Andreasyan -
Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում․ դա մեր կարմիր գիծն է․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում․ դա մեր կարմիր գիծն է․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանn Արցախի խորհրդարանում՝ նշելով, որ դա իրենց կարմիր գիծն է, և ոչ ոք իրավունք չունի այն խախտելու։

«ԵԱՀԿ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։

Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը։ Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը»,- ասել է նա։

Թովմասյանի խոսքով՝ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, հայկական կողմն ունի 4 զոհ:

Добавить комментарий