Опубликовано detq-editor -
Ադրբեջանական բանակն օրեցօր հզորանում է, այն աշխարհի ամենաուժեղ բանակների թվում է. Զաքիր Հասանով

Ադրբեջանական բանակն օրեցօր հզորանում է, այն աշխարհի ամենաուժեղ բանակների թվում է. Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Կուրբան բայրամի կապակցությամբ ադրբեջանական բանակի անձնակազմին ուղղված իր շնորհավորանքում նշել է, որ ադրբեջանական բանակն օրեցօր հզորանում է՝ դասվելով աշխարհի ամենաուժեղ բանակների շարքին գերագույն գլխավոր հրամանատարի շնորհիվ։

Հասանովն ընդգծել է, որ  44-օրյա պատերազմում տարած հաղթանակն աշխարհին ցույց տվեց ադրբեջանական բանակի ուժն ու հզորությունը:

 «Այսօր մեր քաջարի բանակն արժանի է վերակառուցման։ Հաղթանակի համար նահատակված մեր հերոս զինծառայողների ընտանիքները, առողջությունը կորցրած մեր մարտիկներն ու վետերանները միշտ մեր պետության ուշադրության կենտրոնում են։ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ուշադրության և հոգածության շնորհիվ կարևոր քայլեր են ձեռնարկվում նրանց սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման, խնդիրների լուծման ուղղությամբ»,- նշել է Հասանովը։

Հատկանշական է, որ ի հակադրություն Հասանովի խոսքերի՝ զոհված զինծառայողների ծնողները կամ զինծառայողները, որոնք վիրավորվել են, մեկ անգամ չէ, որ բողոքի ցույցեր են արել՝ պահանջելով հանցավոր իշխանությունների հրաժարականը։

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները քննադատել են Հասանովի հայտարարությունն առ այն, թե պետությունը և երկրի ղեկավարն ամեն բան անում են զինծառայողների համար։

Добавить комментарий