Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ վարչապետի ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ վարչապետի ելույթին

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձ է կատարել Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրետանային և ավիացիայի հարվածներին, որի արդյունքում զոհվել է ՊԲ 4 զինծառայող։

ՀՀ վարչապետի այսօրվա ելույթին անդրադարձել  է թշնամի երկրի արտաքին գերատեսչությունը։ Մասնավորապես Բաքվին զայրացրել է Փաշինյանի այն պնդումը, որ  Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումների քաղաքականություն է վարում։

«Մենք կտրականապես մերժում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որը հունիսի 29-ին Կառավարության նիստում ևս մեկ անգամ հայտարարեց՝ Ադրբեջանն իբր սրում է իրավիճակը տարածաշրջանում, վարում է էթնիկ զտումների քաղաքականություն հայ բնակիչների նկատմամբ, ինչպես նաև շրջափակման մեջ է պահում տարածաշրջանը»,- այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Այն, որ Ադրբեջանի կողմից փակ է Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը, Բաքուն չի համարում շրջափակում, ավելին՝ հումանիտար ճգնաժամն անվանում է անհեթեթություն։

«Հունիսի 27-ին հայկական զինված ուժերի սադրանքի արդյունքում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորություններին՝ ՀՀ ԶՈՒ-ն դեռ ամբողջությամբ դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է ադրբեջանցի զինվորի վիրավորման մասին, սակայն զերծ է մնում խոսելուց հայկական կողմի զոհերի մասին, որոնք զոհվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։

Ավելին՝ ըստ Բաքվի՝ հայկական ԶՈՒ-ն տեղակայված է ադրբեջանական տարածքներում, սակայն հարկ է նշել, որ ՀՀ-ն չունի զինված ուժեր Ադրբեջանի տարածքում։

Добавить комментарий