Զելենսկին մեկնաբանել է, թե ինչու է դանդաղում ուկրաինական հակահարձակումը
Ուկրաինան նախատեսում է ռազմաճակատում որոշակի արդյունքներ արձանագրել նախքան Վիլնյուսում հուլիսի 11-12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Զելենսկին շեշտել է՝ իրենց գագաթնաժողովից առաջ ցանկանում են արդյունքներ ցույց տալ, սակայն յուրաքանչյուր կիլոմետրը կյանք արժե։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ ուկրաինական ուժերի հակահարձակողական ծրագրերը դանդաղել են։ Ըստ նրա՝ հորդառատ անձրևները երկար են տևում, և դա դանդաղեցրել է որոշ գործընթացներ։
Վերջինս Ուկրաինայի դաշնակիցներին կոչ է արել շարունակել զենք տրամադրել Ուկրաինային։ «Աշնանը մենք անցանք հակահարձակման, և մեզ արդյունք էր պետք: Որոշ բաների վրա էինք հույս դնում, բայց հրետանին ուշ եկավ»,- ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ ուկրաինացի զինվորականներն այդ ժամանակ ստիպված էին կանգ առնել, քանի որ առաջ գնալը կնշանակեր մարդկանց կորուստ։
Добавить комментарий