Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանի բանակի ցամաքային զորքերը համալրվել են ժամանակակից տեխնոլոգիաներով

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար Սեյյեդ Աբդուլռահիմ Մուսավին հայտարարել է, որ երկրի բանակի ցամաքային զորքերը դինամիկ զարգանում են և վերջերս համալրվել են ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Թեհրանում կայացած՝ բանակի խոշոր ստորաբաժանումների հրամանատարների համաժողովում վերջինս նշել է, որ այս համաժողովի նպատակն է վերանայել հաջողված միջոցառումները և գնահատել ուժեղ ու թույլ կողմերը: Մուսավին շեշտել է, որ իրանական զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց հանձնարարվող առաքելությունները: 

Նշենք, որ այս համաժողովում ցուցադրվել է հրթիռների, պաշտպանական, անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների, հեռահաղորդակցության, էլեկտրոնային պատերազմի, ժամանակակից պատերազմի, հակազրահային ռումբերի, ուղղաթիռի օդաչուի սիմուլյատորի և բանակի ցամաքային զորքերի հզորությունը։

Հիշյալ սպառազինությունների մաս են կազմում «Dehlavieh» հակազրահային հրթիռը, «Fath 360» և «Fajr 5» հրթիռները, «Ababil-1-4» և «Arash» տեսակի անօդաչու թռչող սարքերը, «Majid» պաշտպանական համակարգը, «Ghaem-1» և «Ghaem-5» ռումբերը, «Almas» հրթիռը, ինչպես նաև ուղղաթիռի գիշերային տեսողության տեսախցիկները։ 

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս սեփական զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանը։ Այս համատեքստում իրանական կողմը մեծ ուշադրություն է դարձնում սեփական արտադրության սպառազինության մշակմանը և այլ երկրներից ունեցած կախվածության նվազեցմանը։
 

Добавить комментарий