Опубликовано detq-editor -
Ադրբեջանում «Թարթառի գործ»-ի համար արդարացված զինծառայողներին դրամական փոխհատուցում կհատկացվի

Ադրբեջանում «Թարթառի գործ»-ի համար արդարացված զինծառայողներին դրամական փոխհատուցում կհատկացվի

Ադրբեջանի օրակարգում է «Թարթառի գործ»-ը, որի մանրամասները 2017 թվականից բացահայտված չեն։ Մեղադրվող զինծառայողներից շատերը դատապարտվել են տարբեր տարիների ազատազրկման։ Դատական գործի շրջանակում որոշ զինծառայողներ արդարացվել են, և որպես փոխհատուցում Բաքուն որոշել է նրանց դրամական միջոցներով օգնել։ Արդարացված զինծառայողին դրամական փոխհատուցում է տրվելու 123 հազար մանաթի չափով։ 

Այս որոշումը կայացրել է Նասիմի շրջանային դատարանը։ Գործով մեղադրյալ է ճանաչվել Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը։ Ժամկետային զինծառայողներից ոմանք դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության և Ադրբեջանի քրեական օրենսգրքի այլ հոդվածների մեղադրանքով։ 

Նշենք, որ «Թարթառի գործ»-ն ադրբեջանցի զինվորականների խոշտանգումների դեպքերի առնչությամբ դատական գործերի շարք է, որը տեղի է ունեցել 2017 թվականի մայիս և հունիս ամիսներին Ադրբեջանի Թարթառի շրջանում։ 

Զինվորականները մեղադրվել են ՀՀ ԱԱԾ-ի հետ կապ ունենալու և լրտեսությամբ զբաղվելու մեջ։ Հետաքննություններից հետո զինվորականներին տեղափոխել են Թարթառի շրջան և խոշտանգումների ենթարկել։

Добавить комментарий