Опубликовано H.Andreasyan -
Առաջիկայում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում

Առաջիկայում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում

Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա: Այս մասին հուլիսի 6-ի Կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ:

Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության  պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով։

Որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի: ԼՂ-ի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի»,- ասել է վարչապետը:

Добавить комментарий