Բաքվում քննարկվել է Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությունը
2023 թվականի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի համաձայն՝ Բաքվում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել «փորձագիտական խմբի աշխատանքային հանդիպում»։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ կայքին։
Այցով Ադրբեջանում գտնվող Բրունսումում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ Ստեֆան Ֆիքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչություն:
Վարչությունում կայացած հանդիպմանը փորձագիտական խմբի անդամ Մահիր Բայրամովը խոսել է Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման մասին։
Հանդիպմանը ձեռք է բերվել հաջորդ տարվա գործունեության ծրագրի վերաբերյալ նախնական պայմանավորվածություն։ Ս. Ֆիքսը նշել է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի վստահելի գործընկերն է։
Добавить комментарий