Ադրբեջանի և Իտալիայի ռազմական փորձագետները քննարկել են համագործակցության հարցեր
Ադրբեջանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված ծրագրի համաձայն՝ ադրբեջանական բանակի ուսումնական և կրթական կենտրոնում տեղի է ունեցել երկու երկրների ռազմաքաղաքացիական համագործակցության փորձագետների հանդիպում։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Մանրամասն տեղեկություն է փոխանցվել ադրբեջանական բանակում ռազմաքաղաքացիական համագործակցության հետ կապված միջոցառումների մասին։
Հանդիպմանը ներկայացվել են թեմայի վերաբերյալ ճեպազրույցներ, քննարկվել են ռազմաքաղաքացիական համագործակցության ոլորտում լավագույն փորձի յուրացման հարցեր, ընդգծվել է հանդիպումների արդյունավետությունը։
Добавить комментарий