Опубликовано H.Andreasyan -
Ադրբեջանի Սահմանադրությունը իրավունք չի տալիս խոսել անկլավների մասին․ քարտեզագետ Ռուբեն Գալեչյան․ «Aravot.am»

Ադրբեջանի Սահմանադրությունը իրավունք չի տալիս խոսել անկլավների մասին․ քարտեզագետ Ռուբեն Գալեչյան․ «Aravot.am»

1926 թվականին հրատարակվել է խորհրդային առաջին հանրագիտարանը, որտեղ ներկայաված են Հայաստանի սահմանները, Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղը տրված էր Ադրբեջանին, բայց պաշտոնական քարտեզներում երեւում է, որ Հայաստանն ու Ղարաբաղը սահմանակից են, սահմանը Հակարի գետն է, անկլավներ չկան, դրանք հետո են Ադրբեջանին տրվել՝ 1936 թվականին՝ Արծվաշենի շրջանը եւ այլն: 1926 թվականի քարտեզներով Հայաստանի տարածքը 31 հազար քկմ է, «Հայացք» ակումբում հայտարարեց եւ իր նշած քարտեզը ցուցադրեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալեչյանը:

Ըստ նրա, 1930-1940-ականներին հրապարակված քարտեզներում արդեն անկլավներ կան, բայց՝ միայն քարտեզներում: Փաստաթղթեր չկան, հայտնի չէ ինչ պատճառներով են դրանք տրվել Ադրբեջանին: Կարծիքներ են հնչում, թե այնտեղ 200 տարի ապրել են ադրբեջանցիներ, դրա համար էն տրվել: Գալեչյանը հակադարձում է՝ դա սուտ է. «նախ 200 տարի առաջ Ադրբեջանը չկար, այնտեղ գուցե թուրքեր են ապրել եւ եթե այդպես ենք բաժանում անում, Արցախում 2000 տարի ապրում են հայեր, ուրեմն ամբողջ Արցախը պիտի հայկական լիներ»:

Հայաստանում ադրբեջանական եւ Ադրբեջանում հայկական անկլավների դիրքերի համեմատությունը մեր օգտին չէ. ադրբեջանական անկլավներից գոնե երկուսը նստած են մեր մայրուղիների վրա, մեկ անկլավ Արծվաշենը նման ռազմավարական նշանակություն չունի:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий