Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար ինտենսիվ աշխատանքներ են տարվում. Բայրամով
«Վերջին ամիսների ընթացքում ինտենսիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում:
Այս մասին «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
«Միաժամանակ ինտենսիվ շփումներ են եղել արտգործնախարարների մակարդակով»,- նշել է նա:
Հավելել է, որ բանակցություններ են ընթանում հաղորդակցությունները բացելու ուղղությամբ:
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը, համաձայն իր որդեգրած քաղաքականության, պատրաստ չէ զիջումների գնալ: Իսկ այս թեզերը «հարաբերությունների կարգավորման» ուղղությամբ՝ կեղծ են և անհիմն:
Добавить комментарий