Опубликовано A.Muradyan -
գտֆ

Ադրբեջանն իր քաղաքականությունն իրականացնում է ազգային շահերից ելնելով․ Բայրամով

«Մենք լսել ենք տասնյակ, հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարբեր կոչեր վերջին երկուսուկես տարիների ընթացքում, ինչպես նաև 30-ամյա օկուպացիայի ընթացքում։ Իհարկե, պետք է լսել այդ կոչերը, կարևոր է վերլուծել․ մենք դա ենք անում՝ համարժեք արձագանքներ տալով։ Կարծում եմ՝ ժամանակը ցույց տվեց, որ խնդիրները ճիշտ ուղղությամբ զարգացնելու և լուծելու համար ադրբեջանական կողմը պետք է և ձեռնարկում է համակարգված միջոցներ» - լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Բերձորի (խմբ․) ճանապարհի մասին հայտարարությունը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը։

«Ադրբեջանը հստակ տեսլական ունի հարցերը լուծելու՝  միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համաձայն։ Մենք մեր քաղաքականությունն իրականացնում ենք մեր ազգային շահերից ելնելով, ոչ թե ինչ-որ մեկի կոչով ու տեսլականով։ Համոզված ենք, որ այս քաղաքականությունը դրական արդյունքների կբերի»,- հավելեց նախարարը։

#Դետքի_հետագծով

Բայրամովի այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանն «ազգային շահով» առաջնորդվելով՝ երբեք հետ չի կանգնի այն քաղաքական նպատակներից, որոնք տարածաշրջանում կայունություն կհաստատեին։ 

Добавить комментарий