Опубликовано D.Guyumjyan -
DETQ

ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում առգրավել է օտարերկրյա մաքսանենգ տանկեր

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի ուժերի կողմից Պարսից ծոցում մեկ միլիոն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող արտասահմանյան նավթատար տանկեր է առգրավվել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի երկրորդ շրջանի հրամանատար Ռամազան Զիրահին հայտարարել է, որ իրենց կողմից նավ է առգրավվել, որը մաքսանենգ ճանապարհով իրանական դիզել էր տեղափոխում։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը համարժեք քայլեր չի ձեռնարկել՝ նման գործելակերպը կանխելու համար։

«Ձայնագրված խոսակցություններում ամերիկյան վերահսկողության և հրամանատարության կենտրոնի գործակալը նավապետին ասում է՝ անջատեք շարժիչը, որպեսզի օգնության հասնեն ամերիկյան ռազմական ուժերը»,- նշել է նա։

Ռամազան Զիրահին հավելել է, որ ամերիկացիները նավի առգրավման վայր են ուղարկել երկու կործանիչ, հետախուզական ինքնաթիռ, երկու ուղղաթիռ, անօդաչու թռչող սարք և ամերիկյան պարեկային նավեր և մինչև վերջին պահը փորձել են կանխել մաքսանենգություն իրականացնող նավի առգրավումը։ Նա ասել է, որ ԻՊՊԿ-ի ստորաբաժանումները ամերիկացիներին խիստ նախազգուշացում են կատարել և առգրավել են նավը։ 

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության համար չափազանց կարևոր նշանակություն ունի Պարսից ծոցի անվտանգությունը, որտեղ բախվում են իր և իր հիմնական աշխարահաքաղաքական հակառակորդ Միացյալ Նահանգների շահերը։ Իրանական կողմը զգալի եկամուտներ է ստանում Պարսից ծոցից արդյունահանվող նավթից, ուստի մեծ ուշադրություն է հատկացնում այս տարածաշրջանում մաքսանենգության դեմ պայքարին։

Добавить комментарий