Опубликовано A.Gevorgyan -
յւիկհ

Տոյվո Կլաարն անդրադարձել է Արցախի գազամատակարարման դադարեցմանը

«Օրը, որ սկսվել էր խոստումով, կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Ինչպես նշել է ԵՄ-ն, խիստ կարևոր է, որպեսզի էներգակիրների մատակարարումը, ինչպես նաև Բերձորի (խմբ.) միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժը  վերականգնվեն առանց սահմանափակումների»,- «Twitter» -ում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը։

«Եվրամիությունը անհամբեր սպասում է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպմանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 21-ից ամբողջությամբ դադարեցվել էր գազամատակարարումը, և  հուլիսի 8-ին վերականգնվել էր, որից ժամեր անց ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը և կրկին դադարեցրել:

Добавить комментарий