Ադրբեջանը Հունգարիայի ռազմավարական գործընկերն է․ Պետեր Սիյարթո
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարթոն նշել է, որ Ադրբեջանը Հունգարիայի ռազմավարական գործընկերն է։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«Չնայած գլոբալ տնտեսական դժվարություններին, Հունգարիան վերջին տարիներին գերազանց արտահանման ցուցանիշ է գրանցել: Չնայած բնակչության թվով մենք աշխարհում 95-րդն ենք, արտահանման ցուցանիշով 34-րդ տեղում ենք»,- ֆեյսբուքյան էջում նշել է Պ․ Սիյարթոն։
Նախարարի խոսքով՝ ծանր տնտեսական պայմանները հստակ ցույց են տվել, որ շատ դեպքերում հնարավոր է արտահանման ծավալների ավելացում՝ արտադրություն հիմնելով այն երկրում, որտեղ մատակարարվում է արտադրանքը։
«Ադրբեջանն այդ թիրախային երկրներից մեկն է, նա մեր ռազմավարական գործընկերն է, մեր հարաբերություններն այս պետության հետ հիմնված են փոխադարձ հարգանքի վրա։ Այստեղ հիանալի պայմաններ են ստեղծվում հունգարական ընկերությունների գործունեության համար»,- գրել է նա։
#Դետքի_հետագծով
Հիշեցնենք, որ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին։ Ադրբեջանում Սաֆարովը մեծ հարգանքի և պատիվների է արժանանացել մարդասպանությունից հետո, և փաստացի, Հունգարիան աջակցեց և շարունակում է աջակցել Ադրբեջանին։
Добавить комментарий