յւըհ

Ժամանակակից սպառազինությունների ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում. Ալիև

«Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման, այս ոլորտում բարեփոխումների, այդ թվում՝ ամենաժամանակակից սպառազինությունների և տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ըստ պլանի»,- այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է 2023 թվականի 6-րդ ամսվա սոցիալ-տնտեսական արդյունքներին նվիրված հանդիպմանը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

«Մենք Ադրբեջանի զինված ուժերը պետք է բարձրացնենք ամենաառաջադեմ բանակների մակարդակին, բնականաբար, հաշվի առնելով Ադրբեջանի մասշտաբները։ Կառուցվածքային բարեփոխումների, կառավարման և ինքնապաշտպանության տեսանկյունից մենք այնպիսի ուժ ենք կառուցում, որ կարողանանք վստահ զգալ այն աշխարհագրության մեջ, որտեղ գտնվում ենք։ Այսօր էլ է այդպես, բայց պետք է ավելի մեծ գործեր անել»,- նշել է Ալիևը: 

 «Իհարկե, մեր առջև ծառացած խնդիրներից մեկը Հայաստանի հետ հարաբերություններն են։ Արդյունքը միայն մեզնից չէ կախված։ Սակայն մեր քաղաքականությունը հայկական կողմին մղում է կարևոր քայլերի։ Բայց, իհարկե, սա փոխադարձ գործունեություն է»,- ընդգծել է նա: 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը չի թաքցնում ռազմական ոլորտում բարեփոխումներ իրականացնելը, տեխնիկան հզորացնելը, բայց ժամանակ առ ժամանակ կեղծ տեսանյութեր հրապարակելով նշում է, իբրև Հայաստանն Արցախին զինամթերք է մատակարարում: Ադրբեջանը պնդում է, որ «խաղաղության» խոչընդոտներից մեկը դա է, բայց զուգահեռ իրականությունում Ադրբեջանն է զինվում և սադրանքներ հրահրում: 

Добавить комментарий