Ադրբեջանը հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված խաղաղության օրակարգին․Ալիև
Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «խաղաղության» օրակարգին։ Որպես երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաձեռնող՝ նա ընդգծել է իր աջակցությունը դրա ստորագրմանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ
Ալիևը նշել է, որ բարձր է գնահատում Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ կառավարության շարունակական աջակցությունը երկու երկրների միջև «խաղաղության» օրակարգն առաջ մղելու հարցում։ Նաև նշել է, որ հայկական կողմի հետ բարձր մակարդակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանի բարձրաձայնած «խաղաղության» օրակագն իրականում կեղծ է և որևէ առնչություն չունի իրականության հետ։ «Խաղաղության» ֆոնին Ադրբեջանը պարբերաբար դիմում է սադրանքների, անօրինական աշխատանքների, ռազմական գործողություններ սկսելու մասին է ակնարկում։ Հետևաբար «խաղաղության» օրակարգն իրականում անհիմն է, որի անվան ներքո Ադրբեջանը կիրականացնի իր քաղաքական նպատակները։
Добавить комментарий