DETQ

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հայտնել է՝ Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհը Հայաստանը կբաժանի երկու մասի

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապի ստեղծմանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Վելայաթին նշել է իր հոդվածում, որը հրապարակվել է իրանական «Tasnim» լրատվական գործակալության կողմից։

Վելայաթիի համոզմամբ՝ նման կապի ստեղծմանը դրան դեմ հանդես եկողներն ասում են, որ եթե Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապերի հեշտացում է լինելու, ապա հարևանների կողմից հայկական տարածքի զգալի հատվածի օկուպացման կարիք չկա։ Նրա խոսքով՝ այս բոլոր հնարավորությունները, ինչպիսիք են գազի փոխանցումը, էլեկտրաէներգիայի հոսքը, տարանցիկ երթուղին և այլն, կարելի է հեշտությամբ հասանելի դարձնել՝ չխախտելով Հայաստանի ինքնիշխանությունը։

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ւշադրություն է հրավիրել այն բանին, որ փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Նախիջևանն Ադրբեջանին միացնող այս ընդարձակ կապերի հիմքում ընկած է այն միտումը, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի, և երկրորդը` բաժանեն Իրանն ու Հայաստանը՝ կտրելով կապը, որը սկիզբ է առնում Աքեմենյան և Պարթևական կայսրությունների դարաշրջանից: Վերջինս նաև նշել է, որ այդ դեպքում կսահմանափակվի Իրանի կապն արտաքին աշխարհի հետ, և երկիրը 15-ի փոխարեն կունենա 14 հարևան, բացի այդ կխափանվի Իրանի ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և եվրոպական մայրցամաքի հետ։

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի, իսկ ամենամտահոգիչը կլինի սահմանին օտար երկրների առկայությունը։ Նա հայտնել է նաև, որ ռուսական կողմը պետք է շատ զգույշ լինի և իմանա, որ Հարավային Կովկասում ցանկացած փոքր անփութություն այն կդարձնի ներխուժման և մրցակցության վայր տարբեր երկրների և չարամիտ կողմերի միջև, որոնք հարվածելու են Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շահերին:

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը սկզբունքային դիրքորոշում ունի առ այն, որ Թեհանի համար անընդունելի են տարածաշրջանային երկրների սահմանների փոփոխությունները։ Սա վերաբերում է հատկապես հայ-իրանական սահմանին՝ մասնավորապես այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, և որոշակիորեն զսպում է թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները։



 

Добавить комментарий