Опубликовано A.Gevorgyan -
gtyh

Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավարի հետ

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դրագանա Կոզիչի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ համագործակցության հարցերը, Բերձորի (խմբ․) սահմանային անցակետում վերջին իրավիճակը, ինչպես նաև Ստեփանակերտ (խմբ․) քաղաքում ԿԽՄԿ-ի գործունեությունը: 

Ինչ վերաբերում է հայ բնակիչների մատակարարման կարիքներին, Բայրամովը նշել է, որ ադրբեջանական կողմը հնարավորություն ունի օգնություն ցուցաբերել Ակնա-Ստեփանակերտ (խմբ․) ճանապարհից, ինչպես նաև ԿԽՄԿ-ի միջոցով սահմանային անցակետով հայ բնակիչների բժշկական նպատակներով անցումը շարունակելու հնարավորության մասին՝ պահպանելով անհրաժեշտ կանոնները։ 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ապօրինի անցակետի տեղադրումը որևէ կերպ չի խորընդոտում Արցախում բնականոն կյաքի ընթացքին։ Իսկ զուգահեռ իրականությունում Արցախի ՄԻՊ-ը շարունակում է ահազանգել, որ իրավիճակն օրհասական է․ մանրամասն կարող եք կարդալ այստեղ։ 

Добавить комментарий