Թուրքիայի նախագահը հուլիսի 17-20-ը կմեկնի Սաուդյան Արաբիա, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ)
Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության համաձայն՝ Սաուդյան Արաբիայում, Կատարում և Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք բանակցությունները նախատեսում են նշված երկրների հետ երկկողմ հարաբերությունների բոլոր ձևաչափերի վերանայում տարբեր ոլորտներում, մասնավորապես տնտեսության և ներդրումների ոլորտներում առկա համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների դիտարկում և գլոբալ ու տարածաշրջանային հարցերի շուրջ կարծիքների փոխանակում: Այս շփումներից հետո Էրդողանը հուլիսի 20-ին կայցելի միջազգայնորեն չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ):
Էրդողանը կմասնակցի ՀԿԹՀ-ում կայանալիք պաշտոնական արարողությանը, երկկողմ հարաբերությունները կքննարկի ՀԿԹՀ նախագահ Էրսին Թաթարի հետ, կանդրադառնա Կիպրոսի հարցի համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումներին։
Добавить комментарий