Опубликовано H.Andreasyan -
Մի կողմ դրեք բոլոր տեսակի տարաձայնությունները և փորձեք համախմբվել. ԱՀ պետնախարար

Մի կողմ դրեք բոլոր տեսակի տարաձայնությունները և փորձեք համախմբվել. ԱՀ պետնախարար

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանում իրականացվող բողոքի ակցիաների մասին:

«Ողջունում եմ Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած՝ համաժողովրդական շարժման մասնակիցների իրազեկման ակցիաները, դրանք պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ բոլորին հասու չի դառել Արցախում և դրա շուրջը ստեղծված իրավիճակը և քանի դեռ հստակ քայլեր չեն ձեռնարկվել Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող այս բացահայտ հանցավոր քայլերը դադարեցնելու ուղղությամբ:

Կանգնեք այդ պատասխանատվությունը ստանձնած արցախցի մանուկների ու երիտասարդների կողքին: Մի կողմ դրեք բոլոր տեսակի տարաձայնությունները և փորձեք համախմբվել, իսկ եթե դա ոմանց համար սկզբունքայնության հարց է, ապա խնդրում եմ զիջող եղեք, լավ է լինել անսկզբունք, քան անհայրենիք»:

Добавить комментарий