Опубликовано detq-editor -
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությանը՝ Պենտագոնին պատկանող մի շարք ռազմական գաղտնի փաստաթղթերի արտահոսք է եղել։  Այդ փաստաթղթերում ներառված են եղել ԱՄՆ դաշնակիցներ Հարավային Կորեայի և Իսրայելի նկատմամբ լրտեսական գործունեության, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ գաղտնի գնահատականներ ու վերլուծություններ։  Հատկանշական է, որ այդ փաստաթղթերի մեջ է եղել նաև Թուրքիայի կողմից «ՇՏԱՊ» մակագրությամբ ԱՄՆ-ին ուղարկված մի նամակ:  Ըստ թուրքական մամուլի՝ նամակում եղել է տեղեկություն՝ կապված Թուրքիայում ահաբեկչական

Թուրքիան՝ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերում

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությանը՝ Պենտագոնին պատկանող մի շարք ռազմական գաղտնի փաստաթղթերի արտահոսք է եղել։

Այդ փաստաթղթերում ներառված են եղել ԱՄՆ դաշնակիցներ Հարավային Կորեայի և Իսրայելի նկատմամբ լրտեսական գործունեության, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ գաղտնի գնահատականներ ու վերլուծություններ։

Հատկանշական է, որ այդ փաստաթղթերի մեջ է եղել նաև Թուրքիայի կողմից «ՇՏԱՊ» մակագրությամբ ԱՄՆ-ին ուղարկված մի նամակ:

Ըստ թուրքական մամուլի՝ նամակում եղել է տեղեկություն՝ կապված Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) կողմից ԱՄՆ-ում ծրագրվող հնարավոր գործողությունների մասին:

Добавить комментарий