Բաքուն ընդունել է Վրաստանի ռազմական պատվիրակությանը
Հուլիսի 17-ին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, օդային ուժերի հրամանատար Ռամիզ Թաիրովը հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ Զազա Չխաիձեի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպմանը Թաիրովն ընդգծել է Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմական ավիացիայի ու հակաօդային պաշտպանության, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը, ապա շեշտել, որ նման հանդիպումները երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար մեծ կարևորություն ունեն։
Վրացիներին ներկայացվել են ադրբեջանական բանակում կատարվող բարեփոխումները։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիպմանը քննարկվել ենս նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, համատեղ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Добавить комментарий